Վենետիկի իշխանությունները մտադիր են նոր հարկեր սահմանել զբոսաշրջիկների համար
Վենետիկի իշխանությունները պատրաստվում են քաղաք այցելողների համար (կախված սեզոնից) նոր հարկեր սահմանել։ Դրանք կտատանվեն 2.5-ից մինչև 5 եվրոյի սահմաննրում։
Այդ մասին հայտնել է Venezia Radio TV տեղեկատվական պորտալը։
Հարկեր կսահմանվեն նավարկության մեկնողների համար, որոնք նավերով կժամանեն Վենետիկի պատմական կենտրոնից ոչ հեռու գտնվող Մարիտտիմա տերմինալ։
Ամենայն հավանականությամբ, հարկեր կգանձվեն գնացքով, ավտոմեքենայով և օդային տրանսպորտով ճանապարհորդողներից։