211652_close_icon
views-count2914 դիտում article-date 14:05 01-01-2019

ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները եղել են Արցախի զորամասերում ու առաջնագծում

Դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում: Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղել են մարտական հենակետերում: Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորել են մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և վերջիններիս հանձնելով ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվեցին տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով: Շրջայցի ընթացքում նախարարները եղել են նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպել են բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթեցին արագ և լիարժեք ապաքինում:

Նմանատիպ նյութեր