Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում քաղաքացիներին կուրախացնեն հայկական էստրադայի արտիստները
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական համերգային ծրագրին մասնակցելու և Ամանորը միասին տոնելու համար:
Միջոցառմանը կմասնակցեն հայկական էստրադայի արտիստները, այդ թվում դերասան և երգիչ Արամ MP3-ը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սրբուի Սարգսյանը, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի է որպես Սրբուկ, և շատ ուրիշներ:
Համերգը կանցկացվի Ձմեռ Պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, իսկ ուղիղ կեսգիշերին Հայաստանի մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը:
Քաղաքապետարանը հավաստիացրել է, որ համերգն աննախադեպ կլինի եւ բազմաթիվ ամանորյա տոնական անակնկալներ խոստացել մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ 02:00-ն: