Ժամը 10:30-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]