211652_close_icon
views-count5636 դիտում article-date 20:24 29-12-2018

Ռուսաստանը հրապարակել է արգելված ուկրաինական ապրանքների ցանկը

Ռուսաստանի կառավարությունը [url=http://government.ru/docs/35262/]հրապարակել[/url] է այն ապրանքների [url=http://static.government.ru/media/files/0Co2s7zyjZX1o39jcSuzUca947G2wGdY.pdf]ցանկը[/url], որոնք այսուհետ կարգելվի Ուկրաինայից ներմուծել: Փաստաթուղթը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ուկրաինական ավելի քան 50 ապրանքատեսակներ: Արգելքի տակ են, մասնավորապես՝ հացահատիկը, հացը, գինին, արևածաղկի ձեթը, պահածոյացված բանջարեղենը, շոկոլադը, հրուշակեղենը, ձկան պահածոները, ինչպես նաև ձկնկիթը: Ցանկում կան նաև՝ տուրբիններ, տրանսֆորմատորներ, կրաքար, խճաքար, կահույք և այլն: Արգելված է նաև թղթի և ստվարաթղթի ներմուծումը: Ուկրաինական ապրանքների ներմուծումն արգելող կարգադրությունն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/29/1114048/]ստորագրել[/url] է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է, որ նման քայլի գնում է ի պատասխան Կիևւ, որը ռուսական կողմի համար սահմանափակումների ցանկը ընդլայնել էր:

Նմանատիպ նյութեր