ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը:
Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն:
Ցանկը հասանելի է [url=https://www.petekamutner.am/]www.petekamutner.am[/url] կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» [url=https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID]ենթաբաժնում[/url]:
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]