211652_close_icon
views-count3704 դիտում article-date 11:54 29-12-2018

Երեւանում երեկ երեկոյան հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը

Երեւանում երեկ երեկոյան տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Նմանատիպ նյութեր