Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Երևանում. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 24-ին, Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու եւ երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը: