2652 դիտում
11:21 29-12-2018
Տոնական օրերին առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները. ԱԻՆ
Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի և միջոցների մշտական պատրաստությունը:
Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար կազմից նշանակվել են յուրաքանչյուր օրվա պատասխանատուներ: Կարգապահության պահպանման, ծառայության պատշաճ կազմակերպման նպատակով օրական առնվազն մեկ անգամ կկազմակերպվեն հատուկ ստուգայցեր ստորաբաժանումների տեղակայման վայրեր, միջոցներ կձեռնարկվեն ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Ուժեղացվել է հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարության կողմից կանոնակարգվել է արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում ենթակա ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձանց դեպքի վայր մեկնելու և համապատասխան գործառույթներ իրականացնելու հատուկ գործընթացը:
Տոնական օրերին առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
20:02 17-01-2017
Ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են
2008 դիտում
09:40 01-03-2022
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ժամը 09.00-ի դրությամբ
Այս բաժնից
1027 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1030 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք