Ով որտեղ է դիմավորելու Նոր տարին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երևանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երևանում: Տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակագմից:
Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ Երևանում: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Տոնոյանը տոնական օրերին այցելելու է նաև զորամասեր:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս չի պատրաստվում որևէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրին, որ նա տոնական օրերին լինելու է Երևանում՝ ընտանիքի հետ:
Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշեցին, որ նա Երևանում է լինելու այդ օրերին:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Չոհրաբյանը տոներն անցկացնելու է Եգիպտոսում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց Զոհրաբյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս տոնական օրերին Հայաստանում է լինելու: «Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոստիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց գլխավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:
«Հայկական ժամանակ»-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեց ճշտել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու և անցկացնելու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն այս երկու գերատեսչությունների լրատվական ծառայություններն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]