ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանին և տեղակալ Հակոբ Մելիքյանին:
Ավագանու անդամներին հատկապես հետաքրքրում էր Երևանի մանկապարտեզներում իրականացվող վերահսկողությունը, դրանց արդյունքներն ու հետևանքները:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Երևանում և մարզերում այս տարի իրականացված վերահսկողության ընդհանուր պատկերը, մանրամասնել խախտումների բնույթը, դրանց ուղղման հնարավորությունները, խնդրահարույց հարցերը: Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ծառայությունը պատրաստ է ակտիվ հավագործակցության:
«Թե փողոցային առևտրի, թե մանկապարտեզներում ու դպրոցներում սննդամթերքի անվտանգության առկա վիճակը շտկելու առումով տեղական ինքնակառավարման մարմինների և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխգործակցությունը հատկապես կարևոր եմ համարում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]