2599 դիտում
15:14 27-12-2018
Գարեգին Վարդանյանն ու Արփինե Մամյանը 3 մլն 800 հազ. դրամ կստանան բուժվելու համար
2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլն 800 հազ. դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Օգոստոսի 20-ին Երևան-Բաթումի երթուղային տաքսին Թբիլիսիում բախվել է վրացական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենայի, որի հետևանքով թվով 9 ՀՀ քաղաքացի` 8 ուղևոր և վարորդը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարը խոստացել է քննարկել ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների պարտքերը մարելու հնարավորության հարցը, մասնավորապես ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի:
Այդ նպատակով, սույն որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2018 թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի չօգտագործված միջոցների հաշվին ապահովել Գ. Վարդանյանի և Ա. Մամյանի բուժման պարտքերը: Ընդ որում՝ վերջիններիս բուժման պարտքերը կազմում են համապատասխանաբար՝ 18205,25 լարի և 1920 լարի կամ մոտ 3,800.0 հազ. դրամ:
Նմանատիպ նյութեր
5838 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
2195 դիտում
16:52 18-08-2015
Բենզեման 72 հազ. ադամանդով զարդարված գնդակի համար վճարել է 250 հազ. դոլար
1166 դիտում
13:05 17-07-2014
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»