211652_close_icon
views-count1166 դիտում article-date 13:05 17-07-2014

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը

Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: «Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես»,-ասում էր նկարիչը: Հենրիկ Արամի Մամյանը ծնվել է1934 թ-ի ապրիլի 24-ին, Երևանում: • 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը • 1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը • 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում • 1963 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից • 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից: Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։ • Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն • Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա • Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա • Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի) • Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա • Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ • Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005 • Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին» • Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» • Ղազարոս Աղայանի «Անահիտը» • «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004 Նրա հաստոցային գրաֆիկական գործերից են` • «Ձմեռ», 1981 • «Լուսին», 1983 • «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996 Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան,Կասկադ): Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991): 1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում:

Նմանատիպ նյութեր