Սպասեք մեկ օր, բանակցությունների ավարտին կիմանաք. Գարեգին Բաղրամյան
Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը անդրադարձավ գազի գնի բանակցություններին:
Նա նշեց, որ լավագույն արդյունքը մեզ համար գնի իջեցումը կլինի: «Սպասեք մեկ օր, բանակցությունների ավարտին կիմանաք»,-ասաց Բաղրամյանը: Նա ասաց, որ ռուսական կողմի տրամադրվածության մասին չգիտի:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/27/1113848/]մեկնել է[/url] Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: