5223 դիտում
13:13 27-12-2018
Կառավարությունը 5 միլիարդ 705 միլիոն դրամ է ուղղում 1141 զինծառայողներ բնակարանային խնդիրները լուծելու համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ Կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:
«2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս նախագծով վերջապես հնարավոր կլինի լուծել զինծառայողների բնակարանային խնդիրը: «Հաշվի առնելով, որ նշված զինծառայողների փոքր թիվն է երևանաբնակ՝ տարբեր քաղաքներում հնարավոր կլինի զինծառայողների մեծ մասին հենց այդ 5 մլն դրամով գնել բնակարան»,- ասաց Միրզոյանը:
Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ այդ միջոցները զինծառայողները կարող են ուղղել բնակարան կառուցելուն, կամ սեփական միջոցները ավելացնելով՝ ավելի թանկարժեք բնակարան գնելուն:
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
10:21 13-03-2015
Բակում 3 ավտոմեքենա է թալանվել. ընդհանուր վնասը՝ 705.000 դրամ
1931 դիտում
12:01 14-08-2019
Հայաստանն Արցախին գումար կտրամադրի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Ն. Փաշինյան
Այս բաժնից
1078 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1123 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
841 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան