2721 դիտում
10:21 13-03-2015
Բակում 3 ավտոմեքենա է թալանվել. ընդհանուր վնասը՝ 705.000 դրամ
Մարտի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Ա. Ավետիսյան փողոցի 67 շենքի բակում կայանված երեք ավտոմեքենաներից գողություններ են կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին կոտրելով, Ա. Ավետիսյան փողոցի 67 շենքի բակում կայանված Լևոն Ա.-ի «Օպել Աստրա»-ից գողացել են գազի բալոնը, 2 բարձրացուցիչ, 45.000 դրամ, հետևի լուսարձակները և էլեկտրական մարտկոցը` պատճառելով 365.000 դրամի վնաս, Արմեն Հ.-ի «Օպել»-ից` լուսարձակները, գազի բալոնը և բջջային հեռախոս` պատճառելով 190.000 դրամի վնաս, իսկ 1981 թ. ծնված Արմեն Պ.-ի «Օպել Աստրա»-ից` գազի բալոնը և մարտկոցը` պատճառելով 150.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
5220 դիտում
13:13 27-12-2018
Կառավարությունը 5 միլիարդ 705 միլիոն դրամ է ուղղում 1141 զինծառայողներ բնակարանային խնդիրները լուծելու համար
3324 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
51552 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
988 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1039 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
739 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան