Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/2222089341444782]էջում[/url] հրապարակել է լուսանկար ինքնաթիռից՝ նշելով, որ մեկնում է Մոսկվա:
«Գնացինք Մոսկվա»,-գրառել է Ն. Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով: Նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: