Ի վերջո, ի՞նչ գումար է առաջարկվել Նիկոլ Փաշինյանին կամ առաջարկվե՞լ է արդյոք. Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/12/26/1005274/?fbclid=IwAR1mpdKDZnxI9ozeRhKq5f75iklbrg6kt4hIJD7i5d_0pvD2Pj3tVZS9C1o]Aravot.am[/url]-ը գրում է. Վերջին մի քանի օրերին համացանցում բավականին զվարճալիքների տեղիք է տվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը` Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ապրիլ-մայիսյան հեղափոխական գործընթացներին օրերին, այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 270 միլիոն դոլար առաջարկելու մասին:
Հիշեցնենք, չընդունելով Վրաստանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, Միխայիլ Սահակաշվիլին տեսաուղերձներ է հղում իր կողմնակիցներին`ընդվզելու կոչերով: Իր հերթական տեսաուղերձներից մեկի տակ արված գրառմանը`թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, Միխայիլ Սահակաշվիլին պատասխանել է Հայաստանի օրինակով. «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել:
Ավելին, երբ Փաշինյանը բանտում էր, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա փողը»։ Լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվել են`իրականության նշույլ կա՞ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարության մեջ: «Իմ կողմից որեւէ մեկնաբանություն չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «շրջապատն» այդպես էլ չարձագանքեց Վրաստանի նախկին նախագահի այս «բացահայտմանը»: [url=https://www.aravot.am/2018/12/26/1005274/?fbclid=IwAR1mpdKDZnxI9ozeRhKq5f75iklbrg6kt4hIJD7i5d_0pvD2Pj3tVZS9C1o]Aravot.am[/url]-ը փորձեց ՀՀԿ-ական գործիչներից եւ Կարեն Կարապետյանի մերձավոր ընկալվող գործիչներից մեկնաբանություններ ստանալ: Արձագանքները հումորային էին`հորդորով`չհրապարակել իրենց անունից կամ «անհեթեթություն», «հիմարություն» որակումներով:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/26/1005274/?fbclid=IwAR1mpdKDZnxI9ozeRhKq5f75iklbrg6kt4hIJD7i5d_0pvD2Pj3tVZS9C1o]այստեղ[/url]