211652_close_icon
views-count4821 դիտում article-date 21:21 26-12-2018

Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան. Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/26/kocharyan/2882781?fbclid=IwAR01EB2RSclG32zi88b_jGy6Nj2FGhTnndibxYGBzHOxu3GbUPL99BMBSdA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: ՀՀ պաշտոնաթող նախագահի պաշտպանն ասաց, որ պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը: Բացի այդ, ՀՀ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան: Անձեռնմխելիության հարցով ևս պաշտպանները փնտրում են տարբերակներ այդ Սահմանադրական դատարան դիմելու համար: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/26/kocharyan/2882781?fbclid=IwAR01EB2RSclG32zi88b_jGy6Nj2FGhTnndibxYGBzHOxu3GbUPL99BMBSdA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր