211652_close_icon
views-count47709 դիտում article-date 17:01 26-12-2018

Այս օրերին Ճանապարհային Ոստիկանության դրական աշխատանքները չնկատելն առնվազն շիզոֆրենիայով տառապող մարդու վարքագիծ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հիմնականում մեծ մասը՝ կեղծ օգտատերերի կողմից, տեղեկություններ են տարածվում, որ Ճանապարհային Ոստիկանությունն անգործության է մատնված։ Վերջին ամիսներին Ճանապարհային Ոստիկանությունը թե Երևանում, թե մարզերում աշխատում է ուժեղացված ռեժիմով, մինչդեռ կեղծ օգտատերերը փորձում են հանրությանը մոլորեցնել ու քաղաքացիների «ականջներից լապշա կախել, թե՝ հայ-հա՜յ, հասե՜ք, գաին չկա»։ Գաղտնիք չէ, որ աշխարհի ցանկացած պետության մայրաքաղաքում Ամանորին եռուզեռ է, քանի որ մարդիկ գերադասում են գնումներ կատարելու նպատակով այցելել մայրաքաղաք, ու հիմա նախորդ տարիների նման այդ նույն վիճակն է մայրաքաղաքում։ Մայրաքաղաքում նաև ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ու դրա հիմնական մեղավորությունը գալիս է որոշ վայ-վարորդներից, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս հեռախոսով խոսում են, ինչն էլ հանգեցնում է վթարի, իսկ վթարներն այնքան շատ են, որ ճանապարհային ոստիկանները և նույն ոստիկանության հետաքննիչները չեն հասցնում լրացնեն։ Անգամ վերջին ամիսներին ապահովագրական ընկերություններն են սկսել օպերատիվ ժամանել վթարի վայրեր։ Սակայն այս օրերին նրանք էլ չեն հասցնում՝ վթարների աճի հետ կապված, իսկ որոշ Ֆեյսբուքի «ծակ պրոֆեսորներ» վերլուծություններ են անում, թե իբրև իրենք լավ են հասկանում ճանապարհային երթևեկության կանոններից։ Նման «վայ վերլուծաբաններին» խորհուրդ կտանք այդ ամենի փոխարեն մի քանի անգամ գնան դեպքի վայրեր, այդ թվում՝ մարզեր, ու տեսնեն, թե նույն ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում քանի կյանքեր են փրկվել, քանի-քանի վիրավորների են ճանապարհային ոստիկանները տեղում բժշկական օգնություն ցուցաբերել, ինչքան վիրավորների են իրենց ծառայողական մեքենաներով տեղափոխել հիվանդանոցներ, իսկ նման «վայ վերլուծաբան», կեղծ օգտատերեր համակարգչի էկրանից այն կողմ ոչինչ չեն ուզում տեսնեն, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս անգամ ֆոտոռեպորտաժ ու տեսանյութեր է հրապարակել ճանապարհային ոստիկանների թերի աշխատանքի վերաբերյալ։ Իսկ այս օրերին նրանց կատարած աշխատանքը չգնահատելն առնվազն շիզոֆրենիայով տառապող մարդու վարքագիծ է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր