211652_close_icon
views-count3057 դիտում article-date 13:30 05-01-2016

Ինչ պատժի արժանացավ շիզոֆրենիայով տառապող 28-ամյա Էդգարը, ով ամուսնացած լինելով հանդերձ՝ ապօրինի մուտք էր գործել Ամալյայի բնակարան եւ փորձել սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 28-ամյա Էդգար Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատուհանը բացելու միջոցով Ամալյա Ա.-ի կամքին հակառակ ապօրինի մուտք էր գործել նրա բնակարան՝ այդ կերպ խախտելով վերջինիս բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, փորձել էր սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Է. Սահակյանի ընտանիքը բաղկացած է 4 անձից, այդ թվում, Է. Սահակյանը 1 տարեկան երեխա ունի: Վերջինս դատված չէ, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, վատառողջ է, տառապում է <<Շիզոֆրենիա, պարանոիդ ձև>> հիվանդությամբ, երկրորդ խմբի հաշմանդամ է, մեղսագրված արարքը կատարել է սահմանափակ մեղսունակության վիճակում, խնամքին է հղի կինը, իրեն մեղսագրված արարքը կատարել է ոչ սթափ վիճակում: Դատարանը վճռել է ամբաստանյալ Էդգար Արտուշի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետել 5 (հինգ) ամիս ժամկետով և թույլատրել նույն ժամկետում այն վճարել մաս առ մաս՝ ամսական 10.000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր