211652_close_icon
views-count1685 դիտում article-date 22:15 25-12-2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: [/b] Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: [/b]

Նմանատիպ նյութեր