Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: