Անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի ԱԳ նախարարության շենքի վրա. Al Arabiya
Դեկտեմբերի 25-ին անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես իր հերթին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, դիվանագիտական գերատեսչության շենքի վրա գրոհն իրականացրել Է մահապարտ-ահաբեկիչը, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ: Առնվազն հինգ մարդ վնասվածքներ են ստացել:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում: