Լիբիայի մայրաքաղաքում անհայտ անձինք առևանգել են ՆԳ փոխնախարարին
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելյան մասում անհայտ անձինք առևանգել են ՆԳ փոխնախարար Բահլյուլ աս Սեյիդին։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, առևանգումը իրականացվել է մարտի 19֊ի ուշ երեկոյան՝ նրա հրաժարականից մի քանի ժամ անց։
Առևանգման հետ կապված ոչ մի ահաբեկչական խբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։ Առևանգողներն աս Սեյիդի ազատման պահով ոչ մի պայմաններ չեն առաջարկել։