Քիմ Քարդաշյանը Սպիտակ Տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիմ Քարդաշյանը Սպիտակ Տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը։
«Այսօր ես հոյակապ հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, զրուցեցի նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։
Նշենք, որ երկար ժամանա է, ինչ Քիմը փորձում է հասնել թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնսոնին։ Վերջինս հայուհուն շնորհակալական նամակ է հղել իրեն օգնելու ջանքերի համար։ Քիմն այդ հարցով նույնիսկ ներգրավել էր Իվանկա Թրամփի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ուշադրությունը։