Հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կրկին թղթի վրա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մշակել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-22թթ. համար, որը թվով չորրորդն է:
Հետաքրքիրն այն է, որ կառավարության կողմից մշակված փաստաթուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ` «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»:
Փաստաթղթում բավական դրվատանքի խոսքեր կան նախկինում իրագործված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքների մասին: Սա նշանակում է, որ նույնը կարելի է սպասել նաև այս ռազմավարության իրականացումից. թղթի վրա կոռուպցիայի նվազում, իրական կյանքում դրա բազմապատիկ ավելացում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]