211652_close_icon
views-count31001 դիտում article-date 22:59 25-12-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 32–ամյա վարորդի ВАЗ 2102-ն ու 36–ամյա վարորդի Ford Transit-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի 232-րդ կմ հատվածում բախվել են Հալիձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Սարմեն Փարսյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 52 ՏՍ 652 համարանիշի և Լեռնաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Արսեն Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 35 QP 728 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 29-ամյա Մանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ս. Փարսյանը, ով բախվել է Ford Transit -ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սուրիկ Մանուկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր