211652_close_icon
views-count113080 դիտում article-date 19:50 24-12-2018

Նոր մանրամասներ Տավուշի մարզում 87–ամյա մոր և 57-ամյա որդու զարհուրելի սպանությունից. բազմաթիվ վնասվածքներով դիերը հայտնաբերվել են տարբեր սենյակներում՝ հատակին ընկած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Բերդի բաժին ստացած ահազանգի փաստով: Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը դիեր կան: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական բաժնի քննիչները: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել էին 87-ամյա Արուսյակ Դարբինյանի և 57-ամյա Հրաչ Դարբինյանի դիերը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»: Քննիչը այդ նամակը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, հետքաբանական և մատնադրոշմային: Տավուշի մարզի դատական բժիշկ Սահակ Ավետիսյանը, տեղում զննելով դիերը, իրավապահներին հայտնել է, որ մարմինների վրա կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանից Բերդ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածները մայր ու որդի են և նրանց դիերը հայտնաբերվել են տան տարբեր սենյակներում, որդին բազմոցի կողքը, մայրն էլ՝ հյուրասենյակում՝ ՝ հատակին ընկած: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Դարբինյանը նախկինում 2 անգամ եղել է դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր