Ֆլորենտինո Պերես. Պատմությունը բաժանվելու է Ռոնալդուից առաջ և հետո. շուտով նա կստանա 4-րդ «Ոսկե գնդակը»
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի դերը ակումբում, որի հետ պորտուգալացին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2021 թվականը:
«Մեր ակումբի պատմությունն իր 114 տարվա ընթացքում միշտ կապված է եղել մեծագույն ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին օրինակ` Դի Ստեֆանոն ու Խենտոն: Ռոնալդուն նրան ականավոր ժառանգորդն է: Կրիշտիանու, դու Չեմպիոնների 11 Գավաթ նվաճած, ֆուտբոլի պատմության լավագույն ակումբի հիանալի խորհրդանիշն ես:
Մադրիդում դու ամեն ինչի հասել ես: Դու լեգենդ ես, «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն: Ռոնալդու-խաղացողին անհնար է մոռանալ: Կարծում եմ, որ այսպիսի հաջողություններից հետո դու շուտով կստանաս քո 4-րդ «Ոսկե գնդակը»:
Պատմությունը բաժանվում է Ռոնալդուից առաջ և հետո: Բայց մենք հավերժ միասին ենք», ասել է Պերեսը: