Դուբայում տեղադրել են աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիք-գունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Դուբայում տեղադրել են աշխարհի ամենամեծ ամանորյա գունդը: Տոնական «խաղալիքը», որի չափերը կազմում են 6,6 մետր բարձրություն և 4,7 մետր լայնություն, հայտնվել է The Dubai Mall առևտրա-ժամանցային կենտրոնում:
Ավելի քան մեկ տոննա քաշով գունդը պատվերով պատրաստել է ամերիկյան Venue Arts դիզայներական ընկերությունը: Արտաքնապես այն հիշեցնում է կլպած նարինջ:
Ընդ որում, 15 հոգուց բաղկացած խմբից երկու օր ու գիշեր է պահանջվել գունդը հավաքելու համար, մեկ օր է անհրաժեշտ է եղել այն տեղադրելու համար:
Նշենք, որ ամանորյա այս գունդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծը: