4923 դիտում
23:55 22-12-2018
Պտղնի գյուղի առանձնատներից մեկից կատարված գողությունը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ Պտղնի գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն են արել։
Տարածքային կարգով հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Օպերատիվ խումբը շտապեց Պտղնի գյուղ։
Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Նա հայտնեց, որ գյուղի Ամառանոցային թաղամասի իրենց առանձնատանը վերջին անգամ եղել են նոյեմբերի 25-ին։ Դեկտեմբերի 2-ի ժամը 10-ին էին վերադարձել, երբ տունն արդեն թալանված էր։ Տուժողը հայտնեց նաև, որ 2-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակը կոտրած է եղել, իսկ դուռը՝ բաց։ Հավանաբար այդտեղից էլ մտել էին տուն։ Գողացել էին ոսկեղեն, նոութբուք, թանկարժեք օծանելիք ու կենցաղային իրեր։
Աբովյանի ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի, կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքն ուշանում էր։
Դեպքից շուրջ 15 օր անց՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և համանուն տարածքային բաժնի համագործակցության արդյունքում պարզվեց գողությունը կատարած հնարավոր անձի ինքությունը։ Երևանում հաշվառված՝ 36-ամյա Տավրոս Ոսկանյանն էր, որը նույն օրը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Պտղունք գյուղում և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Հայտնաբերվածը ոսկյա զարդերն էին, որոնք Ոսկանյանը գրավադրել էր։ Պարզվել է նաև, որ գողացված օծանելիքը վաճառել է, նախնական տվյալներով՝ Վերնիսաժում։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու և տուժողին պատճառված վնասի ընդհանուր վնասը պարզելու ուղղությամբ։
Տավրոս Ոսկանյանը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5069 դիտում
10:58 23-03-2015
Տաշիրի առանձնատներից մեկից կատարված գողությունը բացահայտվեց. տեսանյութ
1359 դիտում
11:02 22-12-2014
Ստեփանավանի խանութներից մեկից կատարված գողությունը բացահայտվեց. տեսանյութ
7887 դիտում
22:24 27-01-2018
Արմավիրի Եղեգնուտ գյուղի մթերային խանութից կատարված գողությունը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի