2982 դիտում
15:33 21-12-2018
Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Ս. Զասը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ նշանակման նման ձեւ էր առաջարկել Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասի նշանակմանը պաշտոնապես աջակցել է ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
15:10 22-12-2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Այս բաժնից
388 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
946 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը