Գողության համար հետախուզվող 30-ամյա տղամարդը բերման ենթարկվեց
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]