211652_close_icon

Գողության համար հետախուզվող 40-ամյա տղամարդը բերման ենթարկվեց

views-count1328 դիտում article-date 18:59 28-08-2018
«Կանեփ-կակաչ 2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 27-ին, ժամը 08.35-ին, Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը հունվարի 9-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր