Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Նոր տարին շնորհավորելո՞ւ է Հանրապետության հրապարակից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրապարակից հենց ուղիղ եթերում:
Դա տեղի է ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում: Մեկնաբանության համար դիմեցինք վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանին:
Վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց լուրը՝ նշելով որ վերջնական որոշում դեռ չկա: «Քննարկվում են տեղը, վիճակը, ձևը, տեխնիկական հարցերը: Այսինքն՝ ամեն բան դեռ քննարկման փուլում է»,- ասաց Արման Եղոյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]