1195 դիտում
11:00 21-12-2018
ՀՀ ՄԻՊ-ը PR մրցանակաբաշխությանը հրապարակային ու թափանցիկ աշխատանքի համար ճանաչվել է տարվա պետական կառույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Հայկական PR մրցանակաբաշխությանն արժանացել է տարվա պետական կառույց մրցանակին։
Միջոցառման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ղեկավար Աստղիկ Ավետիսյանը մրցանակ հանձնելիս նշել է, որ միակ կառույցն է, որի վերաբերյալ որևէ բացասական գնահատական չեն ստացել PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Ինչպես նշում են կազմակերպիչները, PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:
Բարձր ենք գնահատում «Հայկական Փի Ար ասոցիացիայի» և մրցանակաբաշխության աջակիցներ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանում Beeline ընկերության համատեղ աշխատանքը: Մեզ համար կարևոր է նաև պրոֆեսիոնալ PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների գնահատականները մեր աշխատանքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6958 դիտում
17:03 01-04-2021
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ճանաչվել է Տարվա լավագույն պետական կառույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2239 դիտում
11:45 20-01-2020
Պետական ծախսերը հրապարակային ու թափանցիկ դարձնելը 2 նպատակ ունի. Մհեր Գրիգորյան
Այս բաժնից
1303 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
778 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է