211652_close_icon

Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգմանը կուղղվի 40 մլն 326.1 հազար դրամ

views-count2352 դիտում article-date 16:18 20-12-2018
Կառավարության որոշմամբ Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40 մլն 326.1 հազար դրամ ֆինանսական միջոցները կուղղվեն Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Թախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։

Նմանատիպ նյութեր