Նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել 16-ամյա Վարդան Կարապետյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր:
Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նկատենք, որ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձն ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]