4257 դիտում
11:26 07-09-2017
ԱՄՆ-ի 15 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Թրամփի դեմ
ԱՄՆ-ի նահանգներից 15-ը և Վաշինգտոնի Կոլումբիայի դաշնային շրջանը դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի դեմ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վերջիններս բողոքում են ԱՄՆ-ի տարածք անօրինական ճանապարհով ժամանած անչափահասների արտաքսումից պաշտպանելու մասին ծրագիրը չեղարկելու դեմ։
Հայց է ներկայացվել Նյու Յորքի Արևելյան շրջանային դատարան։ Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերթ Ֆերգյուսոնը, ով հանդիսանում է նախաձեռնության հեղինակներից մեկը, դաշնային իշխանությունների կողմից (Deferred Action for Childhood Arrivals) ծրագիրը չեղարկելու որոշումն անվանել է «մութ ժամանակներ՝ երկրի համար»։
Հայց են ներկայացրել նաև Այովա, Վերմոնթ, Վիրջինիա, Նյու Մեքսիքո, Նյու Յորք, Իլլինոյս, Քոննեքթիքութ, Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Հյուսիսային Քարոլինա, Հավայի, Դելավեր նահանգները։
Հայցվորների խոսքով՝ ծրագրի չեղարկումը խախտում է միգրանտների իրավունքները։
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
17:33 16-02-2019
Տեխասցի հողատետերը Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել
2291 դիտում
10:21 15-06-2017
190 օրենսդիրներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի. «Ամերիկայի ձայն»
32523 դիտում
10:48 20-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել 16-ամյա Վարդան Կարապետյանը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1099 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2898 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1042 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում