211652_close_icon
views-count3973 դիտում article-date 13:36 19-12-2018

Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, որ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով: «Վաղը թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ հանդիպում ենք ունենալու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացնելու ենք թատրոնի հետագա ծրագրերը»,-շեշտեց նա: Թատրոնի ամբողջ ստեղծագործական կազմը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում, որ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Նավասարդյանին, ուստի որոշումը դերասանի համար անակնկալ չէր:

Նմանատիպ նյութեր