6656 դիտում
10:14 19-12-2018
Շաքարավազ ներկրողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ բանան ներկրմամբ են զբաղվում 21-ը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաեւ ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել: Մասնավորապես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարի նրանց թիվը դարձել է 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է` 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում է 149-ը, խոշորների մասնաբաժինը նվազել է` դառնալով 38 %-ից 5 %:
Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը 94%-ից` 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է` 92%-ից հասնելով 56%-ի: Փաստորեն, լավ աշխատելու համար պետք էր իշխանությունների քաղաքական կամքը, երբ գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը»:
[b]Մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am