Հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել են արտերկրից ՀՀ մասնավոր դրամական փոխանցումները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալները: Եթե 2017 թվականին ֆիզիկական անձանց անունով առևտրային բանկերի միջոցով արտերկրից փոխանցվել էր 1 մլն 397 հազար 721 դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 1 մլն 456 հազար 230 դոլարի՝ մոտ 4 տոկոսով ավելի:
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե սեպտեմբերին տրանսֆերտները կազմել էին 151 հազար 682 հազար դոլար, ապա հոկտեմբերին դրանք հասել են 177 հազար 107 դոլարի: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումները շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս. 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ փոխանցվել էր 162 հազար 979 դոլար:
Նշենք, որ մասնավոր փոխանցումների առյուծի բաժինը ՌԴ-ից է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]