211652_close_icon
views-count2818 դիտում article-date 14:47 08-11-2016

2016 թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով

2016 թվականի հոկտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 32 տոկոս աճ: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 747 926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 13 290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

Նմանատիպ նյութեր