27210 դիտում
23:19 15-12-2018
Արաբկիրի թաղապետը դատի կտա կայքին՝ իր անձը արատավորելու համար. փաստաբան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի փաստաբան Վահե Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինտերնետային կայքերից Shame.am կայքը 06.12.2018 թվականին զրպարտություն պարունակող տեղեկություններ է հրապարակել, որոնցում շոշափվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի անունը: Մասնավորապես, կայքը տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ դրանում պատկերված անձանցից մեկը, իբր, Արամ Դանիելյանն է։
Այսօր՝ 14.12.2018 թվականին Արամ Դանիելյանի անունից փաստաբան Վահե Սեդրակյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունը, որը դիտավորություն ունի արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Միաժամանակ դիմել ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տեսանյութի հետ կապված որոշակի տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև պարզաբանել վերոհիշյալ կայքի կողմից հրապարակված նյութի մեջ տեղ գտած ձևակերպումը` կայքի՝ ԱԱԾ ում ունեցած «հավաստի» աղբյուրների մասին։
Դիմելու ենք նաև այլ իրավապահ մարմիններին՝ առաջարկելով քննել նման բնույթի նյութեր տարածելու փաստը քրեական իրավունքի տեսանկյունից։
Ավելորդ չէ նշել, որ նախկինում կայացված մի շարք դատական ակտերով կայքի պատասխանատու Արտյոմ Խաչատրյանին դատարանը պարտավորեցրել է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարելի է գտնել դատական գործեր, որոնցով անձինք վերականգնում են այդ կայքի կողմից իրենց խախտված իրավունքները։
Ազատ խոսքի իրավունքը Հայաստանում այլևս բարձրագույն արժեքներից մեկն է, սակայն ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե խոսքի ազատության իրավունքի իրացման, այլ լրագրողական էթիկայի կանոնների և մարդու մի շարք հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների հետ։
Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները, մասնավորապես՝ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ, պետք է պաշտպանված լինեն անձնական, տնտեսական կամ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված նման անընդունելի վարքագծից»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2256 դիտում
10:02 03-07-2019
Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»
73318 դիտում
10:40 25-04-2016
Երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյան կոչեցյալը ադրբեջանական կայքին ասել է, թե Բաքվում 40 հազար հայ կա
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
859 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ