211652_close_icon

Երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյան կոչեցյալը ադրբեջանական կայքին ասել է, թե Բաքվում 40 հազար հայ կա

views-count73369 դիտում article-date 10:40 25-04-2016
Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքը երրորդ երկիր տեղափոխվելուց հետո էլ շարունակում են Ադրբեջանի հետ կապեր պահել և արտահանձնումից հետո «Վահան Մարտիրոսյան» կոչեցյալը հանդես է եկել հաղորդագրությամբ: Սույն տեքստը, որը հաղորդում է Haqqin.az-ը, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են ձեր հիանալի երկրում գտնվելուս առաջին իսկ րոպեներից»,- ապա Վահան Մարտիրոսյանը նույն երգերն է երգում, ինչ ասում էր Բաքու ժամանելուց հետո հրավիրված ասուլիսին, այն է, թե Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիներից ստեղծում են թշնամու կերպար, որ պարտադրում են հայ ժողովրդին: Նա նաև իր հիացմունքն է հայտնում առ այն, թե ինչպիսի հանդուրժողականություն է դրսևորում Ադրբեջանի իշխանությունը, ուշադրություն՝ «Բաքվում պաշտոնապես բնակվող 40.000 հայերի նկատմամբ», թե ինչ «խնամված» են հայկական սրբավայրերը Ադրբեջանում»: Ապա ավելացնում, թե Բաքվում գործում են թերթեր և հեռուստահաղորդումներ` հայերեն լեզվով: Որ, իբր, ադրբեջանցի լրագրողները ինչպիսի լավ ֆիլմեր են պատրաստել Ֆրունզիկ Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի ու Առնո Բաբաջանյանի մասին:

Նմանատիպ նյութեր