211652_close_icon
views-count4322 դիտում article-date 20:25 02-06-2022

ՔԿ փոխնախագահը՝ Սաշիկ Սարգսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների կալանքի մասին. «Միգուցե ձեր համար ընդգծված կարևոր մարդիկ են, մեզ համար քրգործը` քրգործ է». aravot.am

aravot.am-ը գրում է. Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ իշխանական քաղաքական անդամներից մեկի՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը հետախուզման մեջ է սպանության փորձի, ապօրինի զենքի հետ կապված, հիմա կալանքի տակ չէ, բայց ինչու է այնպես լինում, որ երբ ընդդիմության ցույցերին ոստիկանի են հրում, այդ գործերով կալանքի տակ են առնում:

Այվազյանը պատասխանեց, որ մեկ փոքրիկ փաստը կարող է փոխել գործի ընթացքը. «Ցանկացած իրավիճակում պետք է անհատական նայենք, թե ինչու չկալանավորվեց սա, չկալանավորվեց նա: ՔԿ-ի համար նշանակություն չունի՝ իշխանակա՞ն է, թե՞ չէ»:

Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրակոցներ արձակեց Ամիրյան փողոցում, մարդ վիրավորվեց, չկալանավորվեց, հիմա Սյունիքի նախկին մարզպետի որդուն եք բռնել՝ Այվազյանը պատասխանեց. «Ձեզ հայտնի չէ՞ որեւէ դեպք, որ ոչ իշխանավորի ազգականը միջնորդություն ներկայացնի ու կալանքից ազատ արձակվի: Ես ձեզ կներկայացնեմ կոնկրետ դեպքեր»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր