211652_close_icon
views-count13278 դիտում article-date 21:12 15-12-2018

Արթուր Վանեցյանը խոսել է Արմեն Ավետիսյանի, Սաշիկ Սարգսյանի աղմկահարույց գործերի մասին. Aravot.am

Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ Արմեն Ավետիսյանի գործը ի՞նչ փուլում է ու կարո՞ղ է իր «Գոլդեն փելեսը» տալը հիմք լինի գործը կասեցնելու, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/12/15/1001452/?fbclid=IwAR07zkDbqkeXR2BkxWI7s6xNI6sFsedWfCGGesBZvYCycbapOw-Z410IJzc]Aravot.am[/url]-ը: Վանեցյանը պատասխանեց. «Մենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վրա էր, սա այն դեպքն է, որ հանցագործություն է, գրանցել են օֆշորայինում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը: Պարզվեց, որ սեփականատերը իր որդին է ու մայրը: Գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառոմներ ու պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, պարոն Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով կկարճվի»: Ըստ Վանեցյանի՝ ի՞նչ է մեզ տալու անձին տանել դատապարտել, նստացնել եւ այլն: Հարցին՝ նույն տրամաբանությունը գործելո՞ւ է նաեւ Սաշիկ Սարգսյանի գործով, որը հայտարարել էր, որ 30 մլն-ը հետ է տալու, Վանեցյանն ասաց, որ կորոշվի հետո: Նա ասաց, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է, բայց գործը քննվում է ՀՔԾ-ում: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/12/15/1001452/?fbclid=IwAR07zkDbqkeXR2BkxWI7s6xNI6sFsedWfCGGesBZvYCycbapOw-Z410IJzc]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր