Հետախուզվող ՌԴ քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանություն
«Հետախուզում-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, դեկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Տիգրան Մ.-ն, որը 2016թ. փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 117 հոդ. մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]