Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում
[url=https://www.tert.am/am/news/2018/12/13/nazarbaev/2871961]Tert.am[/url]-ը գրում է. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին գրում է ria.ru-ն՝ Նազարբաևի մամուլի ծառայությանը հղումով:
Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:
«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը:
Մանրամասներ՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/13/nazarbaev/2871961]այստեղ[/url]